ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Եգանյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Եգանյանը մինչ այս զբաղեցնում էր Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: