Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պետական սահմանապահ ծառայության ղեկավար է նշանակել Վիկտոր Նազարենկոյին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Ավելի վաղ Նազարենկոն զբաղեցրել է բաժնի պետի առաջին տեղակալի պաշտոնը:

 

Հոկտեմբերի 20-ին Լվով կատարած այցի ժամանակ Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Նիկոլայ Լիտվինը ազատվել է պաշտոնից: