ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հովհաննես Սահակյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ: Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Սահակյանը Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր էր Հանրապետական խմբակցությունից:
Կարեն Կարապետյանի որոշմամբ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից օգոստոսի 7-ին ազատվել էր Արտակ Ղազարյանը: