ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը որոշումը կայացրել է' ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի կանոնակարգի 7-րդ կետը:
Սերժ Սարգսյանի մեկ մեկ այլ հրամանագրով' Արմեն Գևորգյանն ազատվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից: