Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն ասել է, որ ինքը դիմել է հանրապետության Նախագահին, Վարչապետին' քննարկելու Դիլիջան քաղաքում ՊԵԿ-ի կողմից կառուցված ուսումնական կենտրոնը Զինված ուժերին տրամադրելու հարցը:
Նախարարի խոսքով' ցանկություն կա Մոնթե Մելքոնյան վարժարանը տեղափոխել Տավուշի մարզում գտնվող ուսումնական կենտրոն:
«Մոնթ Մելքոնյանը բացելու է իր դռները նոր պայմաններով, ունենալու է լավագույն մարզական հնարավորությունները' լողավազաններ, թենիսային կորտեր, ուսումնական լավագույն բազա, ունենալու է մանկավարժական լավագույն թիմ և հնարավորություն է տալու յուրաքանչյուր 10, 11, 12 դասարաններում սովորող հայ երիտասարդի դիմել, ընդունվել և ստանալ բացարձակ անվճար լավագույն կրթությունը մեր երկրում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Տավուշի մարզկենտրոն Դիլիջան քաղաքում կառուցված ուսումնական կենտրոնը կառուցվել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ, կենտրոնի շինարարությունը տևեց չորս տարուց ավելի և բյուջեից ծախսվեց 13,5 միլիարդ դրամ գումար: