Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 15-ին, ժամը 19.44-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին (Չայնիի ոլորանների մոտակայքում) տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Պարզվել է, որ հունվարի 15-ին, ժամը 19։40-ի սահմաններում Mercedes մակնիշի TETA 834 համարանիշի բեռնատարի վարորդը, Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում, Աբովյանի վարչական տարածքում, «Չայնիի» ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին, այնուհետև եռաֆազ էլեկտրասյանը։

 

Վթարի հետևանքով Չարենցավանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Վրաստանի քաղաքացիներ՝ 50-ամյա Զազա Գվետաձեն և 52-ամյա Ալեքսան Զոմախարշվիլին։

 

Բախման հետևանքով վնասվել է եռաֆազի սյունը: 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

 

Մանրամասները՝ shamshyan.com կայքում: