«Երկու տարին ցույց տվեց, որ քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի տեղը բաց էր և նրա տեղը զբաղեցնել չհաջողվեց: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Գագիկ Ծառուկյանից հետո փաստացի վերածվել էր Հանրապետական կուսակցության մասնաճյուղի»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը և հավելեց, որ հիմա, փաստորեն, այն դառնում է ինքնուրույն քաղաքական ուժ՝ քաղաքական դիրքորոշումներից:
Քաղաքագետի կարծիքով՝ այդ դիրքորոշումները կարող են համընկնել կամ չհամընկնել Հանրապետական կուսակցության դիրքորոշումների հետ: Այն առանձին քաղաքական դիրքորոշում ունի, որը քաղաքական դաշտում կառաջացնի որոշակի վերադասավորություն և կազդի քաղաքական դաշտի կոնֆիգուրացիայի վրա, քանի որ ընտրողների հսկայական զանգված կգտնի իր տիրոջը:
Հարցին, թե ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձով Արմեն Բադալյանը պատասխանեց.
«Նա կփորձի իր ուժի միջոցով մեծ տեղ ստանալ Ազգային ժողովում:
Խոսելով այն մասին՝ նախկին համախմբվածությունը կլինի, թե ոչ, քաղաքագետի կարծիքով՝ նրան ընտրողները երկու մասի են բաժանվում. Մեկը՝ Գագիկ Ծառուկյանի հետևից գնացողներն են, մյուսը՝ ԲՀԿ-ից նյութական շահագրգռվածություն ունեցողներն են: Այսինքն նրանք, ովքեր գնում էին Գագիկ Ծառուկյանի հետևից էլի կշարունակեն գնալ: