Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը գերբեռնված բանտերը բեռնաթափելու նպատակով մտադիր է շուրջ 30 նոր բանտ կառուցել երկրում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Գործակալության տվյալներով՝ իշխանություններն այդ նպատակով ավելի քան 300 մլն դոլար կհատկացնեն: Բանտերից հինգում պաշտպանության բարձրագույն համակարգ կլինի, որտեղ կպահեն ամենավտանգավոր հանցագործներին, ինչպես նաև իրար դեմ պայքարող նարկոկարտելների անդամներին:
Այս որոշումը Բրազիլիայում ուղղիչ հաստատությունների ճգնաժամի խնդիրը լուծելու արտակարգ միջոցառումներից է,քանի որ բանտերն այստեղ երկու անգամ ավելի գերբեռնված են, ինչը հունվարի սկզբից հանգեցրել է խռովությունների և դարձել է առնվազն 140 մարդու մահվան պատճառ: