«Ալյանս» կուսակցության փոխնախագահը, ով առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել, հեռացվել է կուսակցությունից:

 

«Սարգիս Հարությունյանը «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի և կուսակցության թիվ 10.11 կետի համաձայն ազատվել է «Ալյանս» կուսակցության փոխնախագահի պաշտոնից և հեռացվել է կուսակցությունից»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը՝ խուսափելով Սարգիս Հարությունյանի վերաբերյալ այլ հարցերից և մեկնաբանություններից. «Ես այլ տեղեկություններ չունեմ, որովհետև շփում չունեմ Սարգիս Հարությունյանի հետ»:

 

Հիշեցնենք, որ «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը թիվ ԵԿԴ/0236/01/14 դատական գործով առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով՝ 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել և տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ըստ մամուլի որոշ հրապարակումների, Սարգիս Հարությունյանն ազատորեն շրջում է քաղաքում:

 

Նշենք նաև, որ կուսակցության թիվ 10.11 կետը կուսակցության կանոնադրության պահանջները կամ վերադաս մարմինների որոշումները չկատարելու, կուսակցության անդամին ոչ վայել վարքագիծ դրսևորելու, կուսակցության պատիվը և բարի համբավն արատավորելու, քրեորեն հետապնդելի արարք կատարելու, կուսակցական հանձնարարություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին է:

 

Սոնա Հարությունյան