Ռուս սակրավորները Հալեպում 25 հազար պայթուցիկ են վնասազերծել, որոնց կեսից ավելին ինքնաշեն էին:

 

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի սպառազինության եւ ռազմագիտական աշխատանքի գծով ինժեներական զորքերի տեղակալ, գնդապետ Ռուսլան Ալլահվերդիեւը: «Ականազերծվել է 2000 հա տարածք, 680 կմ ճանապարհ, 3,5 հազար օբյեկտ»,-ասել է նա' հավելելով, որ Սիրիայում առաջին հերթին նրանք իրականացնում են մարդասիրական առաքելություն:

 

Ալլահվերդիեւը հայտարարել է, որ Աֆղանստանի պատերազմից ի վեր զինյալների գործունեության մեթոդները ավելի զարգացել են: «Հիմա վերջիններս ավելի շատ օգտվում են ինքնաշեն պայթուցիկներից»,-ասել է նա: