«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, տեղեկացնում են ԱԻՆ–ից:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել էին մոտ 1000 քաղաքացու:
Նաև ահազանգեր էին ստացվել, որ պայթուցիկ սարքերի կան «Մեգամոլ» և «Մետրոնոմ» առևտրի կենտրոններում։ Վերջինում ևս պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։