Դեկտեմբերի 2-ին' ժամը 10.38-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 17 հասցեում՝ Մետրոպոլիտենի կայարանում, պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, ԱԻՆ-ը տեղեկություն էր ստացել այն մասին, որ Երևանի Մետրոպոլիտեն կայարանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Նշենք, նաև, որ մեր թղթակիցը լսել էր ոստիկանների գաղտնի պայմանավորվածությունը. «Լենտերը կապե՛ք նենց, որ իմանան' արտակարգ իրավիճակ է»:
Ըստ ամենայնի' այս ամենը պարզապես արվում է տեղում քաղաքացիների կուտակումներից խուսափելու համար: