Մարտի 4-ին՝ ժամը 01:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Արմենակյան փողոցում՝ «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակում, ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանության աշխատակիցները հետախուզել են Գ. Հովսեփյան փողոցի 20 հասցեում գտնվող «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակի տարածքը. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: