Օգոստոսի 12-ին' ժամը 16.39-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին' «Սոճիներ» հանգստյան գոտու մոտակայքում, պայթուցիկ սարք է հայտնաբերվել. անհրաժեշտ է օգնություն:

 

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հայտնաբերվածը «Ֆ-1» տիպի նռնակ է՝ առանց պայթուցիչի: