Ապրիլի 3-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասի հողամասերից մեկում աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է պայթուցիկ սարք, հաղորդում է ԱԻ նախարարության կայքը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
ՌԴ սահմանապահ զորքերի թիվ N զորամասի սակրավորական խումբը Ռ. Ա.-ին պատկանող թիվ 103/034 տնակի մոտակա հողամասից հայտնաբերված ձեռքի բեկորային «F-1» տեսակի նռնակը տեղափոխել է անվտանգ տարածք: