Քաղաքական պայքարը խորհրդարանական ընտրություններից առաջ գնալով ավելի է թեժանում՝ աչքի ընկնելով տարատեսակ զարգացումներով, որոնցից են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրջ ծավալված իրադարձությունները: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանն, անդրադառնալով  նախկին վարչապետի շուրջ ծավալված զարգացումներին, նշեց.

 

«Նախկին վարչապետը չկարողացավ իրականացնել իրեն տրված հնարավորությունը՝ վարչապետի պաշտոնում: Հովիկ Աբրահամյանը երբեք էլ ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմնասյունը չի եղել, և այդ կուսակցության դիրքերը չեն թուլանա նրա հեռանալուց հետո:

 

Ըստ քաղաքագետի՝ ՀՀԿ-ում անփոխարինելի մարդիկ չկան և իրար հետ պետք չէ կապել այն հանգամանքը, որ կուսակցության թուլացման հիմք կարող է համարվել այն, որ, ասենք, կուսակցությունը լքում է  շտաբի պետն, ով ժամանակին բավականին մեծ թվով ձայներ է բերել այդ կուսակցության համար:

 

Խոսելով ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների և, մասնավորապես, նախկին պաշտոնյաների կողմից ձևավորվող նորանոր դաշինքների մասին՝ քաղաքագետը նշեց. «Դաշինքների ձևավորման առումով շատ խոցելի է Սեյրան Օհանյանի ստեղծած դաշինքը, քանի որ Սեյրան Օհանյանի անձն է չափազանց խոցելի է. «Ապրիլյան պատերազմը և դրա հետևանքները խիստ խոցելի են դարձնում ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Եթե նա գլխավորի դաշինքը, դրանով շատ խոցելի կդարձնի այն ՀՀԿ-ի համար: Կան նաև այլ հանգամանքեր, որոնք Սեյրան Օհանյանին կրկնակի խոցելի են դարձնում,  և ՀՀԿ-ն, ցանկության դեպքում, կարող է նրան խոցելով՝ դիվիդենտներ շահել»,-եզրափակեց Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովում կուսակցությունների հայտնվելը պայմանավորված է նրանց ընթացիկ 

 

Աղավնի Սուքիասյան