Հունվարի 26-ին, ժամը 18.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ անցակետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, ՃՈ աշխատակիցները տեղում են. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու և Աճառյան փողոցի խաչմերուկի մոտակայքում 1987 թ. ծնված Ա. Տ.-ը իր վարած Wolksvagen Jetta մակնիշի 85 VV 505 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Ռ. Տ-Մ.-ին, ով տեղում մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: