Երևան քաղաքի Ռադիոկայմ թաղամասում մարտի 9-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ Թբիլիսյան խճուղու և Զ. Սարկավագի փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes E320» մակնիշի 97 NO 700 (վարորդ՝ Ա. Հ.) և «Opel Astra G» մակնիշի 21 QQ 022 պետհամարանիշերով (վարորդ՝ 1968 թ. ծնված Ա. Ո.) ավտոմեքենաները, այնուհետև «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է մոտակայքում գտնվող արագ սննդի սպասարկման կետում:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Ո.-ն տեղափոխվել է «Սրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Mercedes E320» ավտոմեքենայի ուղևոր՝ 1984 թ. ծնված Ա. Խ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար և միջին ծանրության:

 

Փրկարարներն արագ սննդի կետից դուրս են բերել ավտոմեքենան (բեռնախցիկում նկատվել է ծուխ), կատարել են հովացման աշխատանքներ: