ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է ամերիկյան վարչակազմի պաշտոնայների համար ի շահ օտարերկրյա կառավարությունների լոբբիստական գործունեության ցմահ արգելք։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Այդ փաստաթղթով նաև սահմանվում է արգելք ցանկացած այլ լոբբիստական գործունեության վրա՝ վարչակազմի աշխատակիցների պաշտոնաթողությունից հետո 5 տարվա ընթացքում։
Թրամփի խոսքով՝ նրանք, ովքեր ցանկանում են զբաղվել լոբբինգով, պետք է կենտրոնանան ամերիկացի ժողովրդին օգուտ բերելու վրա, այլ ոչ թե ապագայում՝ ծառայության ավարտից հետո շահ ստանալու վրա։
Նախագահը հիշեցրել է, որ խոսել է նման արգելքի մասին դեռևս նախընտրական արշավի ժամանակ, և որ կատարում է խոստումը։
Համապատասխան նոր հրամանի՝ հունվարի 20-ից հետո պաշտոն զբաղեցրած յուրաքանչյուր անձ հայտնվում է արգելքի գործողության տակ։