Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

 

Տիգրան Պետրոսյանի փոխարեն Արթիկի ոստիկանապետ է նշանակվել Խորեն Բարխոյանը:

 

Նշենք, որ Տիգրան Պետրոսյանը երկրորդ անգամ է ազատվում Արթիկի ոստիկանապետի պաշտոնից: 2015թ.-ին նա ազատվել էր աշխատանքից և նշանակվել ոստիկանության Գյումրիի «Կումայրի» բաժնի պետ, սակայն ամիսներ անց՝ վերադարձել էր Արթիկ:

 

Սոնա Հարությունյան