Հայաստանի դահուկասահքի հավաքականի անդամ Սերգեյ Միքայելյանը համաշխարհային Ունիվերսիադայի դասական ոճում 4-րդն է:
Միքայելյանն իր առաջին մեկնարկում դասական ոճ, 10 կմ, տարածությունը հաղթահարեց 25 րոպե 49.4 վայրկյանում և զբաղեցրեց 4-րդ տեղը: Առաջին տեղը գրավեց ռուս Վալերի Գոնտարը:
Ձմեռային ՈՒնիվերսիադայում Հայաստանը ներկայացնում է միայն Սերգեյ Միքայելյանը: Նա կունենա ևս 3 մեկնարկ: