ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակումներ է կատարել: Նրա հրամանով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը, ով մինչ այդ եղել է Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ: Իսկ Նոր-Նորքի բաժնի պետ Արմեն Իսրայելյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ:
Արմավիրի բաժնի պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանն, ով մինչ այդ եղել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ:
ԼՈւՐԵՐ.com-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնում էլ, Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ նշանակվել է ոստիկանության գնդապետ Ռոբերտ Նավասարդյանը։