Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերն, ովքեր հանրությանն առավել հայտնի են «սևազգեստ մայրեր» բնորոշմամբ: Մայրերից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շարունակելու է պայքարել իր որդու մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ՝ հասնելով մինչև ՄԻԵԴ:

 

Մահացած զինծառայողներից մեկի մայրն, անդրադառնալով ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի շուրջ ծավալված վերջին գործողություններին, նշեց. «Եթե Սեյրան Օհանյանն ուզում է իսկական ընդդիմադիր դառնալ, պետք է պատռի իշխանության դիմակը և բացահայտի կատարված սպանությունները»,-ասաց բողոքի ակցիա իրականացնող կինը՝ հավելելով, որ եթե նախկին ՊՆ-ն իրենց որդիների սպանությունը բացահայտող լիներ՝ դա արդեն արած կլիներ: 

 

Առավել մանրամասն՝ տեսանյութերում.

 

 

 

Աղավնի Սուքիասյան

Նարեկ Ավանեսյան