Փետրվարի 3-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում «Уаз» մակնիշի 32 LS 597 պետհամարանիշով ավտոմեքենան մոտ 80 մ սահել է դեպի ձորը և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1983 թ. ծնված Վ. Ս.-ը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Ս. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: