Ապրիլի 26-ին, ժամը 19.55-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 06 LO 213 պետհամարանիշով ավտոմեքենան Նոյեմբերյան-Բերդավան (Հ-26) ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարներն ուղղել, հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարացրել վառելիքի արտահոսքը: