Սահմանադրական հանրաքվեի մասին իրազեկման միջոցառումների շրջանակներում ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ, Սրցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարած Աշոտ Ղուլյանը փետրվարի 3-ին Ստեփանակերտի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում հանդիպում ունեցավ ՀՀ բուհերում ուսանող արցախցիների հետ: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարար Սլավա Ասրյանը, ինչպես նաև՝ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Ողջունելով ուսանողներին և հայտնելով շնորհակալություն ներկայության համար՝ Ա. Ղուլյանը տեղեկացրեց հանդիպման նպատակը՝ նշելով, որ Երևանում նույնպես կգործի ընտրատեղամաս հանրաքվեի համար՝ հաշվի առնելով այն, որ Արցախի շատ քաղաքացիներ այդ օրերին գտնվելու են այնտեղ: ԼՂՀ ԿԳՍ նախարար Ս. Ասրյանը տեղեկացրեց, որ այժմ ՀՀ տարբեր բուհերում՝ հիմնականում Երևանում, ուսանում է 429 արցախցի։
Ա. Ղուլյանն ասաց՝ քանի որ այս օրերին կարևոր իրադարձությունների շեմին է Արցախը, ուստի անհրաժե որը մի բանակ է: Նա նշեց, որ նոր Սահմանադրության նախագիծն արժանացել է ԱԺ հավանությանը: Մինչև քարոզարշավն սկսելը՝ ԱԺԿ¬ն և «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հռչակագիր են ստորագրել՝ միավորվելու մի շտաբում և քարոզարշավը համատեղ իրականացնելու համար: Ա.Ղուլյանն ընդգծեց. «2006-ին կար անհրաժեշտություն, և ընդունեցինք առաջին Սահմանադրությունը, որը մեծ դեր ունեցավ մեր երկրի կյանքում: Այնուհետև, եղավ անհրաժեշտություն, որ կատարվի սահմանադրական փոփոխություն, փոխվի նաև երկրի կառավարման ձևը»:
Արցախի ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրեց նոր Սահմանադրության փոփոխված որրոշ հոդվածներ՝ նշելով, որ Սահմանադրությունը պետք է լինի ճկուն, սակայն ոչ հեշտ փոփոխվող:
Նա անդրադարձավ երկրի ՏԻՄ համակարգին՝ համարելով, որ դա անկատար է: Նա նաև խոսեց Արցախի անկախության օրվանից գործած օրենքների, կառավարման ձևերի մասին, որոնց հիմքի վրա էլ որոշվել է իրականացնել նոր փոփոխություններ: Ուսանողներին դիմեցին նաև ԿԳՍ և ՄԵՀ նախարարները՝ հորդորելով լինել ակտիվ և փետրվարի 20-ին Երևանում մասնակցել հանրաքվեին: Մասնակիցների հարցերին տրվեցին պատասխաններ, պարզաբանումներ: