Սահմանադրական հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթացել են նորմալ: Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ամփոփելով ընտրական օրն, այս մասին ասաց Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության դիտորդական պատվիրակության անդամ, Մերձդնեստրի խորհրդարանի պատգամավոր Գրիգորի Յեչենկոն։
«Իմ այցելած ընտրատեղամասերում խախտումներ չեն հանդիպել:Մի շարք, հատկապես՝ գյուղական համայնքներում , արդեն ժամը 13:00-ին կարելի էր ասել, որ հանրաքվեն կայացել է, քանի որ մարդիկ քվեարկության էին գնում մեծ խանդավառությամբ, ու սա իսկապես տոն էր նրանց համար»,- ասաց Յեչենկոն։
Մերձդնեստրի պատգամավորը հավելեց, որ սա ևս մեկ քայլ էր Արցախի պետականության կայացման ուղղությամբ: