Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Այս մասին այսօր` փետրվարի 9-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

 

Նշենք, որ Իշխան Զաքարյանը «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարն է: