shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

 

Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Վարդենիս ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում՝ Լիճք գյուղի վարչական տարածքում, բախվել են Уаз մակնիշի 35 FT 078 համարանիշի, Վազ 2107 մակնիշի 34 CD 507 համարանիշի և Վազ 2105 մակնիշի 35 DP 809 համարանիշի ավտոմեքենաները։

 

Բախման հետևանքով Уаз-ը, որը բարձված է եղել վառելափայտով, կողաշրջվել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։

 

Փաստի առթիվ ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում։

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։