Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23.00-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Հայտրանս» ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

AԴեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Նիսսան Պայդֆայնդեր» մակնիշի 01VA010 պետհամարանիշի ավտոմեքենան բարձրացել է կուտակված ավազաթմբի վրա և գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ 1977 թ. ծնված Վ.Մ.-ը մահացել է:

 

Հրշեջ-փրկարարները իրականացրել են հոսանքազրկման, գազի արտահոսքի դադարեցման և մեքենայի ուղղման աշխատանքներ: