Փետրվարի 11-ին պարզ դարձավ, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը ղեկավարելու է Արթուր Բաղդասարյանը:

 

2100-ից ավել պատվիրակները, ովքեր ներկա էին կուսակցության 2-րդ համագումարին, Արթուր Բաղդասարյանին միաձայն ընտրեցին «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ։

 

«Հայկական վերածնունդ» կուսակցության նորընտիր նախագահը համագումարի ավարտից հետո, սակայն, հրաժարվեց խոսել լրագրողների հետ՝ նշելով, որ մոտ ժամանակներս հանդես կգա մամուլի ասուլիսով։