«Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը: Կուսակցության նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի թեկնածությունն առաջադրեց Հեղինե Բիշարյանը: Համագումարի մասնակից բոլոր պատվիրակները կողմ արտահայտվեցին Արթուր Բաղդասարյանի թեկնածությանը, և նա ընտրվեց կուսակցության նախագահ:
Արթուր Բաղդասարյանը համագումարի մեկնարկին հայտարարեց, որ օրեր առաջ տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում ժամանակին ՕԵԿ-ին միացած և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ձևավորած կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները որոշում են ընդունել առանձնանալ, ինչի հետևանքով «Հայկական վերածնունդը» լուծարելու որոշում է ընդունվել:
Բաղդասարյանը նշեց, որ դրանից հետո երկար քննարկումներ են ունեցել, ինչի արդյունքում որոշել են հրավիրել «Օրինաց երկիր» կուսակցության հերթական համագումար և նախանշել հետագա անելիքները:
Տեսանյութը՝ Armlur.am-ի: