ՀՎԿ երկրորդ համագումարում իր ելույթի սկզբում Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ Արթուր Բաղդասարյանն իր ուսուցիչն է, և որպես աշակերտ՝ իր համար դժվար է խոսել նրանից հետո: Այնուհետև՝ անդրադարձավ նախընտրական պայքարին:
Իր ելույթում դիմելով ներկաներին, Բիշարյանը հայտարարեց, որ հպարտանում է իր զորքով. «Կփշրվեն նրանց մատները, որոնք կփորձեն գողանալ ՀՎԿ պտուղներից: ՀՎԿ-ն իմ զավակն է, դուք իմ զորքն եք, ես թույլ չեմ տա, կոչնչացնեմ, իմ մատներով կհանեմ նրանց աչքերը, ովքեր կփորձեն իրենց գարշահոտությամբ վարկաբեկել ՀՎԿ-ն»:
Հեղինե Բիշարյանը նշեց, որ եկել է այն պահը, որ ժողովուրդն իր քաղաքական կամքը պետք է թելադրի այն իշխանություններին, այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ ծնկի են բերել իրենցից յուրաքանչյուրին: