Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, ծեծի է ենթարկել Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը Արտաշատի քաղաքապետի պաշտոնում ցանկանում է տեսնել իր որդուն։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը հերքեց այդ տեղեկությունները, ասելով, որ համապատասխան պարզաբանում այդ լուրերի վերաբերյալ եղել է:
«Այդ աթոռի վրա աչք չկա, և դրանք հերյուրանքներ են: Պարապ մարդիկ զբաղված են պարապ գործերով»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: