Արեւմուտքն իրավունք չունի սիրիացիների փոխարեն վճռելու Սիրիայի ապագան: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Europe-1 ֆրանսիական ռադիոկայանի եթերում:
«Արեւմուտքն իրավունք չունի ընտրելու՝ ինչն է լավ Սիրիայի համար՝ ես, թե «Իսլամական պետությունը»: Դա կարող են անել միայն Սիրիայի քաղաքացիները»,-ասել է Ասադը:
Նա հայտարարել է, որ առանց Ռուսաստանի աջակցության Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը շատ ավելի բարդ կլիներ:
«Ռուսաստանի աջակցությունն անհրաժեշտ Էր Սիրիայում ահաբեկիչներին թուլացնելու համար: Առանց նրա մեզ համար շատ ավելի դժվար կլիներ պայքար մղել»,-հավելել է Ասադը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: