Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով քաղբանտարկյալների մասին, ասացին, որ նրանց պետք է անհապաղ ազատել:
Անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին լրագրողի հարցին, Սեյրան Օհանյանն ասաց.
«Անկասկած, հասկանալի է՝ խորը հակասություն կա իշխանությունների և ժողովրդի միջև, վստահությունը քրգործերի նկատմամբ՝ մտածելու տեղիք է տալիս: Մենք ժողովրդին չհավատալու իրավունք չունենք»:
Ժիրայր Սեֆիլյանը, Վոլոդյա Ավետիսյանը և այլք՝ քաղաքական հայացքների համա՞ր են այժմ անազատության մեջ հարցին այդպես էլ չպատասխանեցին:
Վարդան Օսկանյանն ասաց, որ միանշանակ է այն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որը շատ ցավալի է: Արմեն Մարտիրոսյանն էլ վստահեցրեց, որ անձամբ ինքը՝ զբաղվելու է այդ հարցով:
2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների բացահայտման հարցի հետ կապված, Սեյրան Օհանյանն ասաց, որ մարտի 1-ի հարցում համապատասխան աշխատանք կատարել և կատարում են ներկայիս իշխանությունները. «Այնտեղ բանակի ներգրավվածությունը կոնկրետ մարտի 1-ին՝ բացակայում է: Եթե մենք գանք իշխանության, անպայման ավարտին կհասցնենք այն»: