Armtimes.com-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ վկայի կարգավիճով:
Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ը փորձեց ճշտել ՀՔԾ-ից, սակայն մեզ փոխանցեցին, որ այս անգամ ևս չեն մեկնաբանում լուրը:
Նշենք, որ ըստ փաստահավաք խմբի` Մարտի 1-ի իրադարձություններից առաջ Բ26-ում գաղտնի շտաբ է գործել, որում ընդգրկված է եղել նաև Վարդան Օսկանյանը:
Ավելի վաղ փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Վարդան Օսկանյանը հանրությանը ներկայացնելու շատ փաստեր ունի այն մասին, թե ինչ են որոշել ինքն ու այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ին նախորդող օրերին, այն շտաբի շրջանակներում, որտեղ իրականացվել են այդ գործողությունները:
Նկատենք, որ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել են նաև նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։