Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում այսօր կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը: Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/16 փուլում մրցելու է Տայպեն ներկայացնող Պան Հունգ-Մինի հետ:
Այսօր ռինգ դուրս եկող մեր մյուս 4 բռնցքամարտիկները պայքարը սկսելու են 1/8 փուլից:
Ինչպես տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը մրցելու է անգլիացի մարզիկի հետ: Մյուս 3 բռնցքամարտիկներին' 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանին, 56 կգ քաշային Վահե Բադալյանին և 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանին բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարին մասնակցում է 9 բռնցքամարտիկով: