Փետրվարի 24-ին, ժամը 16:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 1բ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1929 թ. ծնված Շ. Զ.-ի դին: