Դեկտեմբերի 28-ին' ժամը 15.46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում' հատակին, հայտնաբերվել է վարձակալ 1950թ. ծնված Մ. Մ.-ի դին:

 

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ կրտսեր տեսուչը և «1-04» ծառայության հերթապահը: