Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 10:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ սանհանգույցի հատակին հայտնաբերել Վ. Գ.-ի (ծնված 1924 թ.) դին: