Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը hայտարարեց, որ լրացել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումը hետ վերցնելու 15-օրյա ժամկետը, հետևաբար, նրա լիազորություններն այդ պաշտոնում դադարեցվում են:

 

Գալուստ Սահակյանը հայտարարեց նաև, որ ՀՀ նախագահն առաջարկել է ՎՊ նախագահ նշանակել Լևոն Յոլյանին:

 

Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հեռացման դիմում էր գրել, որպեսզի կատարեր իր բարոյական և քաղաքական պարտքը՝ կանգնելով իր ընկերոջ՝ Գագիկ Ծառուկյանի կողքին: