Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քարոզչություն իրականացնելու է այնտեղ, որտեղ նպատակահարմար է գտնում՝ հակադարձելով իրեն ուղղված հարցադրումներին, թե փորձել է քարոզչություն իրականացնել Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընտրատեղամասերում: «Վահրամ Բաղդասրյանն իմ ընկերն է և նման բան չկա: Դաշտն ազատ է, և բոլորը պայքարում են, ամեն մեկն՝ իրեն համար: Քարոզչություն կիրականացնեմ այնտեղ, որտեղ կլինի ինձ հարմար: Կլինի դիմություն, թե ընդդիմություն, բոլորին խորհուրդ եմ տալիս հանրությանը չբևեռացնել, քանի որ որևէ մանդատ՝ դա չարժե»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորն՝ անկեղծանալով, որ ի սկզբանե ռեյտիգային ընտրակարգին մշտապես դեմ է արտահայտվել, քանի որ դա հենց բևեռացման է բերում:

 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը չհերքեց տեղեկատվությունն այն մասին որ ՀՀԿ-ի ռեյտինգը ցածր է, կան լուրջ դժգոհություններ, աղքատության բարձր շեմ, ուստի իր համար պարզ է դառնում, որ անապահով խավը կընտրի ընդդիմությանը:«Թող Երևանից դուրս գան, գնան մարզեր, նոր մեծ-մեծ խոսեն»,-խորհրդարանական ընտրապայքարի մասնակից կուսակցություններին խորհուրդ տվեց պատգամավորը:

 

Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում մի կարևոր դիտարկում առաձնացրեց: Ըստ նրա՝ իր ռեյտինգն ավելի բարձր կլիներ, եթե ինքը չառաջադրվեր ՀՀԿ-ից՝ համարելով, որ Հանրապետական լինելն իրեն խանգարում է:«Ես ինձ համարում եմ պետական գործիչ, ոչ թե կուսակցական, քանի որ կուսակցությունները շատ հաճախ առաջ են տնում իրենց նեղ կուսակցական շահերը»,-ասաց պատգամավորը:

 

Խոսելով ընտրակաշառքների մասին՝ վերջինս նշեց, որ մարդիկ միամիտ չեն և կարող են ընտրակաշառք վերցնել մեկից, մյուսին՝ ընտրել: