Երիտասարդությունը ցանկացած երկրի մեծագույն և կարևոր ուժն ու հարստությունն է: Հենց նա է որոշում, թե ինչ ապագա կունենա երկիրը: Իսկ թե ինչպիսին կլինի այդ ապագան, կախված է նրանից, թե երիտասարդությունն ինչ դեր ու տեղ ունի հասարակական կյանքում, ինչ պատրաստվածության մակարդակ և ներգրավվածություն՝ հասարակական ու պետական գործընթացներում:


Այդ իսկ պատճառով՝ հույժ կարևոր է, որ երիտասարդ գործարարները, ովքեր այդ տարիքում աշխատատեղեր են ստեղծում ու հարկեր վճարում, միավորվեն եւ փորձեն իրենց ներուժը դնել մեր պետության զարգացման համար, որպեսզի Հայաստանում ձեւավորվի երիտասարդ գործարարի կերպար, որպեսզի մարդիկ նրանցից օրինակ վերցնեն:


Այս գործում իր ավանդն ունի «Պետական գործիչների երիտասարդական դպրոց» հասարակական կազմակերպությունը, որն արդեն երեք տարի է՝ ակտիվ գործունեություն է ծավալում հասարակական, բարեգործական ոլորտներում և երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթության ապահովման ասպարեզում: Այս կազմակերպության նախաձեռնած քննարկումներից մեկի ժամանակ երիտասարդներին հնարավորություն տրվեց հանդիպելու բավականին երիտասարդ, սակայն արդեն իսկ հսկայական հաջողություններ գրանցած գործարար, 2-րդ ընտրական տարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից վարկանիշային կարգով առաջադրված Մելիք Սաֆարյանի հետ: Հիշեցնենք, որ թիվ 2 ընտրական տարածքը ներառում է Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանները:

 

Ինչ խոսք, անչափ կարևոր է ունենալ կիրթ և պետական մտածողությամբ երիտասարդ սերունդ, որը հետագայում իր մասնագիտական գիտելիքները, պետական մտածողությունն ու կառավարման հմտությունները կօգտագործի ի շահ մեր պետության: Մելիք Սաֆարյանը հաջողակ բիզնեսմենի և հարգված հասարակական-քաղաքական գործչի դասական մարմնացում է:


Ողջունելի է երիտասարդ գործարարների մուտքը՝ քաղաքական դաշտ, ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու նրանց անխոնջ ձգտումը, քանի որ հաջողակ գործարարներն աչքի են ընկնում նաև ռացիոնալ մտածողությամբ, ինչը այդքան պակասում է մերօրյա քաղաքական գործիչներին և քաղաքական իրականությանը: Սաֆարյանը նախընտրում է չբարձրաձայնել իր բարեգործական ծրագրերի մասին, միևնույն ժամանակ ակտիվորեն աջակցելով երիտասարդների նախաձեռնություններին, այն նախաձեռնություններին, որոնք կարող են հիմք հանդիսանալ նրանց մասնագիտական աճին, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր պետության զարգացմանը. չէ՞ որ հենց երիտասարդներն են հանդիսանում ցանկացած պետության բարեկեցության ապահովման գրավականը:

 

Սաֆարյանը մշտապես երիտասադների կողքին է, վերջին օրինակը երեկ էր՝ հաջողակ գործարարը առաջարկեց հանդիպմանը ներկա երիտասարդներին՝ կարճ ժամանակահատվածում իրեն ներկայացնել մի քանի ծրագիր, որոնք, ըստ իրենց առաջնահերթության, կսկսեն իրականություն դառնալ երիտասարդների միջոցով, երիտասարդների համար՝ Սաֆարյան ընտանիքի աջակցությամբ: