Ապարանում երկու երեխա է թունավորվել մկնդեղ ուտելու հետևանքով: Երեկ հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ՝ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2010թ. ծնված Էմմա. Ղ.-ն, 2012թ. ծնված Նարե. Ա.-ն:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Լուսագյուղ համայնքի ղեկավար Քաջիկ Զաքարյանն ասաց, որ երեխաները թունավորվել են իրենց պապիկի՝ 1939թ. ծնված Մ. Ա.-ի տանը. «Երեխաները պատահաբար են կերել մկնդեղը: Կոնֆետի նման է եղել, իմացել են կոնֆետ է, կերել են: Նրանց միանգամից տեղափոխել են Ապարանի հիվանդանոց»:
Համայնքապետը նշեց, որ Ապարանի բժշկական կենտրոնից երեխաներին տեղափոխել են Երևան, իսկ այս պահին նրանց վիճակը կայուն է գնահատվում:
Քաջիկ Զաքարյանը հավելեց՝ երեխաները ոչ թե հարազատ քույրեր են, այլ՝ զարմուհիներ, ովքեր միասին եղել են պապիկի տանը:
Սոնա Հարությունյան