Հունվարի 28-ին, ժամը' 20.41-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում լսվել են պայթյունի ձայներ, կոտրվել են պատուհաններ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել բնակարանում. փլուզվել է հյուրասենյակի պատը (մոտ 8 քմ) և կոտրվել է 2 պատուհան, 3 երեխա և նրանց հայրը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի ԲԿ:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: