Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 15-ին ելույթ կունենա Պելոպոնեսի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանակում գործող Միջերկրածովյան, մերձավորարևելյան և իսլամական ուսումնասիրությունների կենտրոնում (CEMMIS):
Կարեն Միրզոյանի ելույթը կկրի «Անվտանգություն և կայունություն Կովկասում ու Լեռնային Ղարաբաղում» խորագիրը: