Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցում քիչ հետո տեղի կունենա պայթյուն:

«ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական աշխատանքներ իրականացնելիս տարածքում հայտնաբերել են վտանգ ներկայացնող չպայթած ռազմամթերք, որը պետք է վնասազերծվի տեղում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ եւ խուճապի չմատնվել»,– ասվում է հաղորդագրության մեջ։