Այսօր՝ փետրվար 18-ին, ԵՊՀ-ի գլխավոր շենքի մոտ էին հավաքվել Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողները և պահանջում էին ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը:
Պահանջի հիմքն է դարձել երեկ lurer.com-ի հրապարակումը, որում Գևորգ Մելքոնյանը ոչ ադեկվատ պահվածք է դրսևորել:
Նշենք նաև, որ կիրառականի ուսանող է նաև նախագահի նախկին թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանի որդին՝ Գևորգ Սեդրակյանը, ով նույնպես պահանջում է Գևորգ Մելքոնյանի հրաժարականը:
Lurer.com-ի թղթակցի հարցին, թե այս պահանջը արտահայտում է իր ընտանիքի դիրքորոշումը, մասնավորապես՝ հայրիկի քաղաքական հայացքները, վերջինս ասաց՝ ոչ, դա իր և իր ընկերների նախաձեռնությունն է: