Այսօր՝ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նոր ռեկտորի ընտրություններից հետո ինստիտուտի ուսանողները սկսել են բողոքի ակցիա։
Նրանք պահանջել են հանդիպում նախարարի հետ և նոր ռեկտորի հրաժարականը։
Ակցիա իրականացնող ուսանողները ինստիտուտի ներսում են և փակել են մուտքի դուռը։
Նոր ընտրված ռեկտորը մինչև առավոտ ժամանակ է խնդրել ուսանողներից, ուսանողներն ասել են, որ այդ դեպքում մինչև առավոտ կմնան ներսում։
Ինստիտուտի մուտքը փակել են ոստիկանները, նրանցից մեկը բանակցում է ոսանողների հետ։
Ներսում են նաև պատգամավոր Լուսինե Բադալյանը և Նարինե Խաչատուրյանը։